Լրահոս
Օրվա լրահոսը

Աստվածային մեղեդու դյութանքով

Հունիս 05,2019 12:30

ՀՀ վաստակավոր արտիստուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ-ի պրոֆեսոր, դաշնակահար Մարինե Աբրահամյանի համար տարին հոբելյանական է:

Բոլոր կոչումներն ու դափնիները նվազագույնն են՝ բնորոշելու համար այն ամբողջ լուսավորն ու կատարելության ձգտումի խորհուրդը, որով ապրում ու ապրեցնում է Մարինե Աբրահամյանը։ Տարիներ են անցել երանելի այն օրերից, երբ շատ էինք կարդում, ունկնդրում բարձրարվեստ երաժշտություն, երբ Մարինե Աբրահամյան արտիստը, մտավորականը իր ստեղծագործական ուղին անցնում էր ազգային ու համաշխարհային երաժշտական գանձարանը ողջ հմայքով բացելու աստվածատուր սռաքելությամբ։ Անշուշտ, դասականի, կատարյալի հետ շփումից ինքդ էլ կարծես վեհանում, անէանում ես։ Սա է մարդու գոյության իմաստը։ Գրող-հոգեբան Էլդա Գրինի դուստրը չէր էլ կարող այլ արժեքներով ապրել, քան տիեզերական մեղեդիով սավառնելու հրճվանքը։

Այդ երբ անցավ այս 55 տարին, երբ միայնակ, թե հսկա նվագախմբի հետ, նա բեմ է բարձրացել իր բացառիկ արտիստիզմով ու կանացիությամբ, եւ մինչ նվագարանին մոտենալը, թվացել է, թե արդեն պարուրված է այն հնչյունների համանվագով, որ քիչ հետո գրկելու է ողջ սրահը՝ հպվելով հոգիներին ու գերելով նրանց։

Անշուշտ, երաժշտությունը տիեզերքի հետ խոսելու ամենակարճ ճանապարհն է։ Մարինե Աբրահամյան արտիստի գոյությունն ու ներկայությունը (հատկապես այսօր, երբ վտանգված են մեր մշակույթն ու արվեստը, մեր ունկնդիրն ու հանդիսատեսը) ավելի քան կենսական պահանջ է։

Հենց սրա մեծագույն սիրով ու նվիրումով պատանեկան հոգիների բարդ աշխարհը պեղելու եւ ապա այն ուղղելու իր բացառիկ հմտության մեջ է նրա անսահման երջանկությունը, համառ կամքով ամեն մի երաժշտական անհատի ստեղծագործական մտքի խորքերը թափանցելու, նրան տարբեր երաժշտական աշխարհների առանձնահատկություններին հաղորդակից դարձնելու մեծ երջանկությունը։ Եվ այսօր նա հպարտ է իր սաների բազմաթիվ մրցանակներով, իսկ մենք՝ իրենով։

Շնորհավոր Տոնդ։ Թող քո արվեստի հնչյունները, քո մեկնաբանություններն ու խորհուրդները շարունակեն մաքուր ու առողջ պահել մեր հոգիները։

Երաժշտասերների միությունր (նախագահ՝ Յու. Ղազարյան), որ արդեն մի քանի տարի է, ինչ պայքարում է հանուն անաղարտ մեղեդու ու երգի, միանում է քեզ հղված բոլոր շնորհավորանքներին, մաղթում երկար ու անխոնջ ճանապարհ։

ԺԱՍՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ասմունքող

Համամիութենական

փառատոնի դափնեկիր

«Առավոտ» օրաթերթ, 

04.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930