Ազատության հրապարակում մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարների եւ ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Նա տեղեկացրեց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի հետ «Կասկադում» մայիսի 20-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը. «Քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ հանցակազմի բացակայություն»:
Նշենք, որ նշված հոդվածը սահմանում է՝ քրեական գործ չի կարող հարուցվել, և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա: