Aravot.am-ն այսօր անդրադարձել էր Գյումրու Ազատ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի աշխատանքից հեռացված, սակայն դատական երկու ատյաններով վերականգնված ուսմասվար Սիրանուշ Մելիքյանի բողոքին։ Նա դժգոհում էր, որ տնօրենի ժ/պ նշանակված Մանյա Հովհաննիսյանն իրեն անհարկի ազատել է աշխատանքից, իր հետևից ընկել։
Մենք այս թեմայի շուրջ լսել էինք նաև տնօրենի ժ/պ Մանյա Հովհաննիսյանի պարզաբանումները։ Տնօրենի ժ/պ-ն իր հեթին պնդում է, որ ոչ մի կոնֆլիկտ չի ունեցել Սիրանուշ Մելիքյանի հետ, ընդհակառակը վերջինս է փորձել առաջին իսկ օրվանից ձախողել իր աշխատանքը, քանի որ նա ինքն էր հավակնում տնօրենի պաշտոնին։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ մեր հրապարակումները ուղարկվել են ՀՀ Շիրակի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։ Այս մասին մեզ տեղեկացրեցին դատախազությունից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ