Հունիսի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության դիվանագետներն այցելեցին Կախեթիի տարածաշրջան, որի կենտրոն Թելավի քաղաքում հանդիպում ունեցան Կախեթիի նահանգապետ Իրակլի Քադագաշվիլիի (Irakli Kadagashvili) հետ։
Հանդիպմանը քննարկվեցին ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր։
Կախեթիի նահանգապետը ներկայացրեց տարածաշրջանի առաջնահերթություններն ու ապագա ծրագրերը։
Կողմերն անդրադարձան գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի։
Կարդացեք նաև
Այնուհետև դեսպանը Կախեթիի նահանգապետի ուղեկցությամբ այցելեց Կախեթիի տարածաշրջանի միակ հայաբնակ Սաբաթլո գյուղ, որի բնակչությունն այստեղ տեղափոխվել է Նուխիից (Շաքի) 100 տարի առաջ։ Գյուղացիների հետ հանդիպման ընթացքում բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ցանքատարածությունների շահագործմանը, գյուղի գազաֆիկացմանը, ավտոճանապարհի վերանորոգմանը, մանկապարտեզի հիմնմանը։ Նահանգապետը նշեց, որ գյուղի գազաֆիկացումը կավարտվի մինչև տարեվերջ, իսկ ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև 2021թ.։ Դեսպանությունը գյուղի դպրոցին նվիրեց գրականություն, գրենական պիտույքներ և սպորտային պարագաներ։
ՀՀ ԱԳՆ