«ՄԻՊ-ը նախաձեռնեց վարույթ եւ դիմեց պետական մարմիններին: Հարցը քննարկել եմ Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հետ: Պայմանավորվել ենք, որ վարույթ են հարուցելու: Կարծում եմ՝ արդեն հարուցված է, երեկ էր այդ խոսակցությունը»,-ԱԺ ամբիոնից այսօր անդրադառնալով «Սաստեքս»-ի աշխատակիցների հետ կապված աղմկոտ իրադարձություններին, ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Կարծում եմ՝ անպայման ստուգումներ կիրականացվեն, քանի որ մի քանի հարց եմ առաջադրել: Քաղաքացիներն ասում են, որ եղած աշխատավարձի դիմաց արժանապատվությունը նվաստացնող պայմաններ են: Եղել են նաեւ շտապօգնության կանչի դեպքեր»: Ինչ վերաբերում է աշխատավարձերի վճարմանը, Թաթոյանի փոխանցմամբ. «Տեսչության հետ պայմանավորվել ենք, որպեսզի վերջինս հասկանա՝ դա իր իրավասությանը վերաբերո՞ւմ է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ