Հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում կա քրեական ենթամշակույթ, եւ այն խորն արմատներ ունի: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Դա երկարաժամկետ միջոցներ է պահանջում: Լուծումները տարբեր կարող են լինել՝ սկսած դատապարտյալների տեղաբաշխումից, ՔԿՀ-ների վիճակից, քրեակատարողական ծառայողների կարգավիճակից…դա նաեւ կոռուպցիոն ռիսկերի արդյունք է»,-փաստեց ՄԻՊ-ը: Արման Թաթոյանի գնահատմամբ՝ մյուս կողմից, քրեակատարողական ծառայողների կարգավիճակը պատշաճ մակարդակում չէ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ