Այսօր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց. «Ես մի հետաքրքիր օրենսդրական նախաձեռնությունով եմ հանդես գալու, որն անմիջականորեն վերաբերվելու է լրատվամիջոցներին, ընենց որ պատրաստվեք»:
Մենք խնդրեցինք մի քիչ փակագծերը բացել, նա պատասխանեց. «Ատելության եւ չարիք տարածելու մթնոլորտը նվազեցնելուն է ուղղված»: Երբ կատակեցինք՝ այս ի՞նչ ինտրիգային հայտարարություն արեցիք, հաստատ փակելու եք ԶԼՄ-ները՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չէ, ամեն կատակի մեջ կես լուրջ բան կա, բայց նույնիսկ պետք չի նման կատակներ անել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Չեմ կարողանում ինձ համոզել, որ թաշկինակ-թաշկինակ խաղացողներից բացի Ազգային Ժողովում կան նաեւ չափահաս մարդիկ: