Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ Ջիվան Աբրահամյանի կողմից Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքով մերժվել է քրեական գործի հարուցումը հանցադեպի բացակայության հիմքով: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ոստիկանության լրատվական եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստների կազմակերպած հանրահավաքը՝ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի եւ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ավարտվել էր Արցախի Հանրապետության նախագահի հասցեին հնչեցված սպառնալիքով։
Հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը բռնության կոչերով էր հանդես եկել եւ հայտարարել, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։