Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կեսը պատրաստ է նրան ծեծել. Գեղամ Մանուկյանը ոստիկանություն էր գնացել

Հունիս 04,2019 19:20

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը քիչ առաջ է դուրս եկել Ոստիկանության կենտրոնի բաժնից: Այս մասին նա ասաց Aravot.am-ին:

Նա գնացել էր ոստիկանություն ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի՝ սոցցանցերում արած հայտարարություններից վրդովված:

Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանն իր հայտարարության համաձայն, երկու անգամ ծեծի է ենթարկվել դաշնակցական երիտասարդների կողմից: Նա, ինչպես հայտնել էին մեզ ոստիկանությունից, հրաժարվել էր իրեն ծեծի ենթարկելու դեպքով հանցագործության մասին հաղորդում տալ:

Նախքան ոստիկանության բաժին գնալը՝ Գեղամ Մանուկյանը Facebook-ում գրել էր, որ ոստիկանություն գնալու իր ցանկության պատճառների մասին.  «Հայտնում եմ, որ երեկ հայտարարություն արած բերանը ամեն տեղ, այդ թվում սոցցանցերում շաղ տված, մեր ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգեւոր արժեքները հայհոյող, մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։ Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի։ Այժմ գնում եմ Կենտրոն ոստիկանություն, ներկայանալու իրավապահներին»։

«Իրավապահներն ինձ ասացին՝ մենք այլ տեղեկություն ունենք, եթե պետք լինի, կկանչենք: Ասեմ՝ միայն ես չէի այնտեղ, տասնյակներով երիտասարդներ են գնացել, բոլորի կուսակցականությունը չեմ ստուգել, բայց նաեւ իմ կուսակցական ընկերներից կային: Տեղեկություններ եմ ստացել, որ մարզերում էլ են շատերը ոստիկանություն ներկայանում, ամեն մեկն ասում է՝ ես եմ ծեծել Վարդան Հարությունյանին: Ենթադրելի է, որ այդ տղայի արածների համար Հայաստանի կեսը պատրաստ է նրան ծեծել, որովհետեւ այլեւս դաստիարակելու, մարդուն խելք սովորեցնելու, սեփական լեզվին տիրություն անելու, ազգային արժեքները, մեր Արցախ աշխարհը հայհոյելու, ոտնահարելու այդ սահմանները այլեւս անցել են, այդ մարդիկ կարմիր գծերն անցել են,կարդացեք այդ երիտասարդի գրառումները, բառեր է օգտագործում, որ միայն ադրբեջանցիները կարող են օգտագործել, ուր ենք հասել, մեղք է այս ժողովուրդը: Լավ կլիներ, որ իր հոգեւոր առաջնորդները, ում նկարները առավոտից իրիկուն ցփնում է սոցցանցերում, ասեին ՝ տղա՛ ջան, չի կարելի»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Մեր հարցին, թե քանի ասացիք՝ շատերն են պատրաստ նրան դաստիարակչական ապտակ տալ, նրա դաստիարակչական ծեծի հետեւում ձեր  կուսակցական ընկերները կարո՞ղ էին լինել, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Որեւէ մեկը չի ցանկանում որեւէ մեկին մատով կպնել, բայց անօգնականությունից է, այլեւս սահման չկա, չեմ բացառում, որ որեւէ հայ մարդ չէր կարող նրան դաստիարակչական ապտակ չտալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ.Նշենք, որ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու կասկածանքով բերման ենթարկվածը ՀՅԴ–ական Յուրա Հովհաննիսյանն է։ Գեղամ Մանուկյանից բացի՝ Շուշիի ազատագրման մասնակից, ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար Արտաշես Մխիթարյանն էլ է լրագրողներին ասել, որ ինքն է ծեծել Վարդան Հարությունյանին. «Ծեծել եմ, որ էլ ափռ-ցփռ չխոսի, ազգային արժանապատվությունը չոտնահարի, որ էլ վայրահաչոցներ չարձակի մեր ազգային արժեքների նկատմամբ, որ ավելորդ չխոսի մեր եկեղեցու ու եկեղեցականների հասցեին, որ իմ մարտական ընկեր, Արցախի ազատամարտի մասնակից Հրանտ Մարգարյանին իր թոռնիկների մոտ չանպատվի»: Սիմոն Գաֆալյանն էլ է նշել, որ հենց ինքն է եղել Վարդան Հարությունյանին ծեծողը. «Ծեծել եմ, որովհետև այլևս չէի կարող հանդուրժել նրա ասածները: Նա չափը շատ անցավ: Ինձ համար էլ ոչ մի զղջում չկա: Իհարկե, սա քաջագործություն չէ, որովհետև ես վատ եմ զգում այն մտքից, որ հայը հայի վրա ձեռք է բարձրացնում, եկել եմ, որ պատիժս կրեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Իրար արժանի են: Երկուն էլ նույն տեսակից են:

  2. Արամ says:

    Դաշնակցականները հնենց են իրենց պահում կարծես թե իրենց “կուսակցությունն” ու բռնությունը շատ հեռու են իրարից ու որևէ կապ չեն կարող ունենալ: Խնդրում եմ հանգիստ թողեք մարդկանց: Մենք քաղաքակիրթ ազգ ենք ու հարցերը բռնությամբ կամ ապտակներով չենք լուծում: Փորձեք եթե հնարավոր է առողջ բանավեճով լուծել հարցեր: Ազգային Ժողովը պետք է խստացնի օրենքները, որ որևէ մեկը նույնիսկ չհամարձակվի խոսել բռնության մասին: Ավտորիտար ու ֆաշիստ “կուսակցությունների” մասին էլ նոր օրենք է պետք որ տվյալ ուժերը չկարողանան տապալել ժողովրդավարությունը: Սա ոչ միայն հասարակական խնդիր է այլ նաև տնտեսական խնդիր էլ կարող է դառնալ: Մենք պետք է ցույց տանք որ ներդրողնորի համար այստեղ ապահով է, և որ ինչ-որ նախնադարյան մարդ չենք մենք, այլ քաղաքակիրթ ու զարգացած քաղաքացիներ:

  3. Մանուկ says:

    Դեմ եմ բռնության ցանկացած դրսեւորման, դատապարտում եմ Հրանտ Մարգարյանի դեմ կատարվածը, նաեւ ՀԱԿ համակիր երիտասարդի դեմ կատարվածը: դեմ եմ միշտ եղել Լ.Տ.Պ- ի Արցախյան հարցում պարտվողական գծին, բայց հարց ունեմ Դաշնակցությանը. երբ սպանվեց Պողոս Պողոսյանը դուք լռեցիք, երբ 98-ից հետո ծեծվում ու բանտարկվում էին ազատամարտիկներ լռում էիք, երբ սպանվեց Պռոշյանի ազատամարտիկ գյուղապետը, սերժից բացահայտում չպահանջեցիք: է՞ բաբամ ձեր հայրենասեր ավանդապահ լինելուն ոնց հավատանք: 15 տարի կոալիցիա էիք, սոց. ապահովություն, կրթություն, էկոնոմիկա նախարարներ ունեիք, մարզպետներ : բա ուր՞ էր ձեր ազգայնականությունը: քաղցր էր՞ « կերակրատաշտը », ազնիվ չեք, ընկեր ՀՅԴ ականներ:

  4. Մանուկ says:

    Պավլիկին, Ժիրայրին «քացու տակ» տշում էր հանրապետական «կոմսոմոլ» ջահելությունը: ազատամարտիկ չէին՞ , ձեր ընկերը չէին՞ : փոխգնդապետ Վոլոդյաին Օպերա հացադուլից տարան բանտ 5 տարի տվեցին սերժենք, ազատամարտիկ չէր՞: 94 ին դավիթ շահնազարյանը չէր՞ ձեզ հետապնդողը: հիմա հետը «շակալադ եք» ոնց որ…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930