Ղազախստանի հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ ցանկանում են Հայաստանում ներդրումներ անել:
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԱԺ-ի հայ-ղազախական բարեկամական խմբի անդամ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա փոխանցմամբ՝ ներդրումներ են նախատեսվում շինարարության ոլորտում:
«Խոսքը նաեւ ճանապարհաշինության մասին է: Մենք խոսել ենք նրանց հետ, նրանք Ղազախստանում այդ գործն են անում, շինանյութեր արտադրում»,-հայտնեց Միքայել Մելքումյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ խորհրդարանի հայ-ղազախական բարեկամական խումբը մայիսի 21-24-ը եղել էր Ղազախստանի մայրաքաղաքում:
Միքայել Մելքումյանը նաեւ շեշտեց, որ ՀՀ-ում ներդրում անելու պատրաստակամություն հայտնածները Ղազախստանում կայացած բիզնեսմեններ են, եւ Հայաստանը պետք է նրանց համար բարենպաստ պայմաններ ապահովի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ