Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը քննել է նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը, ինքնաբացարկ է հայտնել:
«Հրապարակ»-ի հետ զրույցում Հարությունյանի պաշտպաններից Կարեն Հակոբյանն ասաց, որ ոչ պաշտպանական, ոչ էլ մեղադրանքի կողմը նման միջնորդությամբ հանդես չի եկել․ «Որ Սիլվա Համբարձումյանի անունն էր շոշափվում, ինքն եկավ, հարցրեց կողմերի դիրքորոշումը իրեն բացարկ հայտնելու հետ կապված: Բոլորս ասացինք, որ չենք ուզում, շարունակեք, ավարտեք: Ինքը գնացել էր որոշում կայացնելու, մենք հույս ունեինք, որ գործի վերաբերյալ պիտի կայացնի, բայց էսօր իմացանք ինքնաբացարկ է հայտնել»:
Պաշտպանի խոսքով՝ իրենք սպասում էին, որ խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ Դավիթ Գրիգորյանը պետք է հրապարակեր գործի վերաբերյալ որոշումը, սակայն անսպասելին է տեղի ունեցել․ «Ինքը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, մենք հասկացանք, որ վերջացավ, գնում է որոշում կայացնի արդեն, բայց գնաց ինքնաբացարկ արեց իրեն: Ես չեմ տեսնում այդ հիմքերը, եթե տեսնեի, ապա ինքս կասեի ինքնաբացարկ: Մի հատ որոշումը ստանանք, ավելի հստակ կիմանանք»:
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում