Հունիսի 3-ին ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ մայիսի 31-ին, ժամը 01.00-ից 01.30-ն ընկած ժամանակահատվածում, Մարտունու 45-ամյա մի բնակիչ Երևանյան փողոցի մայթեզրից գողացել է 3 արծաթափայլ եղևնի:
Հունիսի 3-ին, ժամը 11.40-ին, տղամարդը հրավիրվել է բաժին և կատարվածի մասին խոստովանական բացատրություն տվել:
Գողոնը հայտնաբերվել և վերադարձվել է Մարտունու քաղաքապետարան:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոստիկանություն