Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը բացում է փակագծերը՝ ապրիլյան պատերազմի հարցերով հանձնաժողովն ինչ է ուսումնասիրելու եւ ում են կանչելու

Հունիս 04,2019 17:31

2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստն արդեն ավարտվեց: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց. «Հանձնաժողովի քննության առարկան է զինված ուժերի ապահովումը թիկունքային սպառազինության, մարտական պատրաստվածության, մարտական հերթապահության կատարման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն: Հակառակորդի հարձակողական գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված հրամանատարական որոշումների օպերատիվության, համարժեքության գնահատում, դեպքերին տրված իրավական գնահատականի հիմնավորվածության եւ օրինականության գնահատում»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հանձնաժողովը իրավասու է պահանջել եւ ստանալ պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվային եւ ոչ նորմատիվային ակտեր, հրամաններ, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր, տեղեկանքներ, կոլեգիայի եւ ռազմական խորհրդի հաշվետվություններ, փաստաթղթեր, զեկուցագրեր, այդ թվում՝ գաղտնիության ռեժիմում գտնվող:

Հանձնաժողովի նիստերին հրավիրելու են պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930