Այսօր Բրյուսելում հանդիպել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ։
Կրկին շնորհավորելով Եվրոպական խորհրդարանական ընտրություններին գրանցած հաջողության կապակցությամբ՝ ԵԺՀ նախագահին տեղեկացրել եմ Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին եւ շնորհակալություն հայտնել Հանրապետականին ցուցաբերած երկարամյա աջակցության համար։
Նախագահ Դոլին ներկայացրել եմ ՀՀԿ արդիականացման գործընթացի արդյունքները եւ նոր ծրագրերը, այդ թվում՝ միջազգային համագործակցության ոլորտում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներին, մասնավորապես՝ Արցախի հարցին։
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կմասնակցի այս աշնանը Զագրեբում կայանալիք ԵԺԿ համագումարին։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ