Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վրաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂ-ում անցկացվող չճանաչված շրջանների ֆուտբոլի առաջնությունը

Հունիս 04,2019 16:03

«Աբխազիայից և Ցխինվալի շրջանից ֆուտբոլային ակումբների մասնակցությունն, այսպես կոչված, առաջնությանը չի ենթադրում և չի կարող հիմք ծառայել՝ օկուպացիոն ռեժիմներին լեգիտիմության որևէ ձև հաղորդելու համար». այսպես է մեկնաբանել Վրաստանի ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղում կազմակերպվող չճանաչված շրջանների ֆուտբոլի առաջնությունը, որին մասնակցում են նաև Ցխինվալը և Աբխազիան:

ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդին հայտարարել է, որ այդ միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը  CONIFA-ն է՝ Չճանաչված շրջանների ֆուտբոլային ասոցիացիաների ֆեդերացիան:

«ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն չեն ճանաչում և կտրականապես սահմանազատվում են CONIFA-ից և նմանատիպ կազմակերպություններից, որոնցում հիմնականում ներկայացված են չճանաչված ռեժիմների և շրջանների ֆուտբոլային ակումբներ:

Միջազգային կազմակերպության դիրքորոշումն ու աջակցությունը Վրաստանի չճանաչման քաղաքականության տեսանկյունից կոշտ և անփոփոխ է, ինչն արտահայտված է բազմաթիվ փաստաթղթերում և միջազգային բնույթի հայտարարություններում: Չճանաչման քաղաքականության իրականացումը մեր երկրի արտաքին քաղաքականության գլխավոր, հիմնական առաջնահերթությունն է: Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ակտիվ աշխատանքը չճանաչման քաղաքականության ամրապնդման և ապագայում ռիսկերի կանխարգելման ուղղությամբ»,- հայտարարել է Վլադիմիր Կոնստանտինիդին»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930