Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքով ԲԴԽ-ի լուծարման հնարավորություն չեմ տեսնում». Արտակ Զեյնալյան

Հունիս 04,2019 15:13
aratak zeynalyan

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին այսօր լրագրողները հարցրեցին՝ Վահե Գրիգորյանին երկրորդ անգամ ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու հետ կապված արգելքներ չկա՞ն՝ նա պատասխանեց. «Չկա նման սահմանադրական արգելք, նման սահմանադրական արգելք չէր կարող լինել, որովհետեւ դա կհակասեր մարդու իրավունքներին»:

Հարցին՝ իշխանությունը գո՞հ է նախարարության աշխատանքից, որովհետեւ քննարկումներ կան, որ նախարարությունը այս մեկ տարում կարող էր շատ հարցեր լուծել, բայց չի արել, նաեւ լուրեր կան, որ ձեզ ուզում են աշխատանքից ազատել՝ Զեյնալյանը պատասխանեց. «Եթե ես հիմա ծառայում եմ, աշխատում եմ՝ որպես արդարադատության նախարար, հետեւաբար նախարարությունը գոհ է իմ կատարած աշխատանքից: Հենց նոր նաեւ ընդդիմադիր կուսակցության՝ քաղաքական փոքրամասնության ներկայացուցիչը իր դրվատանքի խոսքը հայտնեց ծառայության ոլորտներից մեկի վերաբերյալ: Այն աշխատանքը, որն արվել է, իր որակական եւ քանակական հատկանիշներով գերազանցում է մինչեւ հիմա եղած տեմպերը, կամ համենայնդեպս համադրելի է: Չափազանց մեծ աշխատանք է կատարվում»:

Լրագրողները հարցրեցին՝ ԲԴԽ-ն ինչ-որ կերպ լուծարելու իրավական հիմքեր կա՞ն, օրենքը նման հնարավորություն տալի՞ս է՝ Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Օրենքով նման լուծարման հնարավորություն չեմ տեսնում: Օրենսդրական նման հիմք չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930