Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա տոտալ խոշտանգման դասական օրինակ է, այսպես չի մնալու». Մանվել Գրիգորյանի պաշտպան

Հունիս 04,2019 13:38

«Սա տոտալ խոշտանգման դասական օրինակ է, այսպես չի մնալու»,- այսօր դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, երեկ գիշեր նրա պաշտպանյալին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել էին դատապարտյալների հիվանդանոց, Մանվել Գրիգորյանը հրաժարվել էր այնտեղ շարունակել բուժումը, ինչի արդյունքում տեղափոխել էին ՔԿՀ: Ավելի ուշ նրա առողջական վիճակը վատթարացել էր եւ ՔԿՀ-ից տեղափոխել էին դատապարտյալների հիվանդանոց:

Պաշտպանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, որ դատապարտյալների հիվանդանոցից գրություն են ուղարկել «Նաիրի» ԲԿ, որ կարող են համապատասխան բուժում ապահովել: Հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ էլ էր նման բան եղել, Մանվել Գրիգորյանը հրաժարվել էր դատապարտյալների հիվանդանոցում բուժում ստանալուց, պաշտպանական կողմն էլ դիմել էր ՄԻԵԴ, ինչից հետո, պետությունն ինքը կամավոր կերպով իրացրել էր դատապարտյալի իրավունքը եւ պաշտպանական կողմը հրաժարվել էր բողոքից:

«Ի վերջո, անձի սահմանադրական իրավունքն է որոշել, թե որ հիվանդանոցում եւ ինչ միջոցներով բուժում ստանա»,- ասաց պաշտպանը`հավելելով, որ «Նաիրի» ԲԿ-ում էլ ոչ բոլոր դեղամիջոցները կային եւ Գրիգորյանի հարազատներն էին հոգում այդ հարցը:

Ավելի ուշ պաշտպանն ասուլիսով հանդես կգա եւ առավել մանրամասն տեղեկություններ կհայտնի Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին:

Փաստաբանն ասաց, որ իրենք հակված են դատավարի առաջարկին`շաբաթական երկու անգամ նիստ գումարել եւ եթե Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ների, երկու անգամն էլ նիստերը կգումարվեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930