Լրահոս
Օրվա լրահոսը

Նազենի Ղարիբյան. Իմ դեմ բողոքները մի հոգի է կազմակերպել եւ նա այսօր իշխանության անդամ է. «Հայկական ժամանակ»

Հունիս 04,2019 13:32

Հունիսի 1-ից մշակույթի նախարարությունն առանձին կառույց չէ, վերամիավորվելով մի քանի նախարարությունների հետ, այն վերանվանվեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, որի նախարար նշանակվեց Արայիկ Հարությունյանը:

Նազենի Ղարիբյանն այլեւս չի գբաղեցնի մշակույթի փոխնախարարի պաշտոնը, նա հրաժարվել է նաեւ Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից։ Այս մասին Ղարիբյանը հայտնեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում։ Ընդամենը մի քանի օր առաջ վերջինս վստահեցնում էր, որ չի պատրաստվում հրաժարվել խորհրդի նախագահի պաշտոնից միայն այն բանի համար, որ որոշ անձինք դրան դեմ են։ Երեկ նա հայտարարեց, որ ցանկություն չունի զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ չի համակարգելու մշակույթի ոլորտը։

– Տիկին Ղարիբյան, Լիլիթ Մակունցի հեռանալուց հետո դուք էիք ստանձնել մշակույթի նախարարի պարտականությունները եւ ձեր հասցեին քննադատություններն աճեցին հենց այդ ընթացքում։

– Ես քննադատություններին նորմալ եմ վերաբերվում, եթե դրանք ուղղված են իմ սխալ գործողությունները շտկելուն։ Եթե այդ քննադատություններն ընդհանուր իրավիճակին են ուղղված, կառուցողական են, ապա դա նորմալ է:  Օրինակ, եթե մենք ուզում ենք թատրոնների դաշտը մաքրել, աշխուժություն մտցնել այդտեղ, որ նոր Հայաստանում թատրոններն էլ զարգացում ապրեն, եւ իմ հասցեին քննադատություններն ուղղված են դրան, այդ բոլորը ես ընդունում եմ։

Ցավոք սրտի, ես մեկ բան տեսա, որ թատրոնների այդ ամբողջ բողոքներն ու մնացած բաները կազմակերպվում է մեկ կետից, դա մի հոգի է կազմակերպել եւ նա այսօր իշխանության անդամ է։ Նրանց նպատակը մեկն է, որ թատրոններին չկպչենք, քանի որ դրանց մեծ մասը ֆինանսական եւ քրեական խնդիրներ ունեն, այստեղ հասկանում ես, որ մարդիկ կազմակերպված պայքարում են, որ իրենց ձեռք չտան։ Իմ դեմ բողոքների մեծ մասը հատուկ էր կազմակերպված, որ ես այնտեղ ռեֆորմներ չանեմ, եւ իրենք կարողանան վերադառնալ իրենց ապօրինի գործողություններին։ Ցավոք սրտի, դա իրենց մոտ ստացվեց։

ԱՂՈՒՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930