Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էռնեկյանները ինչ բիզնես-պլաններ ունեն ԱԳՆ-ի նախկին շենքի առնչությամբ

Հունիս 04,2019 12:32

Aravot.am-ն այսօր «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիրների են առնչվում նոր կառավարության հետ աշխատելիս:
«Չէի ասի, որ մենք մեծ խնդիրների, խոչընդոտների ենք հանդիպում այստեղ: Մենք շատ ուրախ ենք, որ նոր կառավարության հետ շատ ամուր համագործակցություն ունենք: Եվ նոր կառավարության հետ մենք աշխատելու ենք, որպեսզի սահմանենք նոր ներդրումների համար առաջնահերթությունները»,-ի պատասխան ասաց պարոն Էռնեկյանը, որը Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի եղբոր որդին է:

Պարոն էռնեկյանին, որն այսօր մասնակցում էր «Կորպորասիոն Ամերիկա» օդանավակայանների ղեկավարների գագաթնաժողովին, լրագրողները հարցրին՝ ի՞նչ նպատակով են Էռնեկյանները պատրաստվում օգտագործել վերջերս ձեռք բերած ԱԳՆ-ի նախկին շենքը: Մարտին Էռնեկյանն ասաց, որ այդ ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տանում եւ ցանկանում են ստեղծել այնպիսի նախագիծ, որը լավ կլինի ոչ միայն բիզնեսի համար, այլ արժեք կներկայացնի քաղաքի համար:

Հարցրինք նաեւ, թե Շիրակ օդանավակայանի շենքը երբ է վերանորոգվելու եւ արդյոք շիրակցիները տվեցին իրենց համաձայնությունը վարչական շենքը վերակառուցելու,Մարտին Էռնեկյանն ի պատասխան ասաց, որ համագործակցում են Շիրակ օդանավակայանի ճարտարապետների հետ շենքի վերանորոգման աշխատանքները շուտով կսկսեն:

Մարտին Էռնեկյանը նաեւ վստահեցրեց, որ տեղյակ են «Զվարթնոցի» հին ուղեւորային համալիրի՝ մշակութային արժեք լինելու մասին, ասաց, որ հնարավորություններ են ստեղծելու այն պահպանելու համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930