Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը, փաստորեն, ուզում է ասել, որ մյուս հնարավոր թեկնածուները չեն կարող ՀՀ իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ունենալ. «Հրապարակ»

Հունիս 04,2019 12:23

Մի թիչ համեստորեն, մի քիչ ամաչելով՝ Արայիկ Հարությունյանն ակնարկել է, որ Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում գուցե իրեն սատարում է ոչ ավել, ոչ պակաս Նիկոլ Փաշինյանը։ «Գիտեք, էթիկապես ճիշտ չեմ համարում այդ մասին հիմա խոսել։ Կարող եմ մի բան հստակ ասել՝ Արցախի ներկա եւ ապագա բոլոր իշխանությունները պետք է շատ ջերմ եւ փոխհամաձայնեցված հարաբերություններ ունենան ՀՀ իշխանությունների հետ։ Մենք երկու պետություն ենք, մեկ՝ հայրենիք։ Այս սկզբունքով պետք է առաջնորդվի յուրաքանչյուր պետական բարձրաստիճան հայ պաշտոնյա։ Դա իմ խորին համոզմունքն է»,– հավելել է Հարությունյանը։ Մհեր Մկրտչյանը կասեր՝ անուշությունից ջանս խուտուտ եկավ…

Պարոն Հարությունյանը, փաստորեն, ուզում է ասել, որ մյուս հնարավոր թեկնածուները չեն կարող ՀՀ իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ունենալ։ Ինչո՞ւ, պարոն Հարությունյան։ Ավարտեք Ձեր միտքը, որ մենք էլ հասկանանք, թե այդ ինչու ջերմ ու փոխհամաձայնեցված չեն Արցախի ու Հայաստանի այսօրվա իշխանությունների հարաբերությունները, թե ինչու չեն կարող այդպիսին լինել, ասենք՝ Վիտալի Բալասանյաևի, Սամվել Բաբայանի, Աշոտ Ղուլյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները, եթե, ինչպես Դուք եթ ասում, մենք երկու պետություն ենք, բայց մեկ հայրենիք։

Ի դեպ՝ այս առումով ես ավելի լավ առաջարկ ունեմ։ Որպեսզի Արցախի եւ Հայաստանի իշխանությունների հարաբերություններն ավելի ջերմ ու սրտառուչ լինեն, ցանկալի է, որ ԱՀ նախագահի պաշտոնում Նիկոլ Փաշինյանն առաջադրի իմքայլական Շմավոնի թեկնածությունը՝ իրար ավելի լավ կհասկանան։ Ւ՞նչ կասեք։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930