Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդհանրապես կաշկանդված չեմ». Թունյանը՝ Ջավադյանին չքննադատելու պատճառների մասին

Հունիս 04,2019 12:17

«Պարոն Բաբաջանյան, շնորհակալ եմ, որ ընթերցել եք հոդվածներս, բայց այսօր եւ նախկինում ընդհանրապես կաշկանդված չեմ»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը:

Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանը Թունյանին մեղադրել էր, որ որպես լրագրող՝ նախկինում քննադատում էր Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, իսկ հիմա կաշկանդված է:

«Լավ բանին ասում ենք՝ «լավ է», վատ բանին ասում ենք՝ «վատ է»: Այսօր էլ կհամոզվեք դրանում»,-վստահեցրեց Բաբկեն Թունյանը:

Ապա շեշտեց. «Արթուր Ջավադյանի փաստաբանի դերը չեմ ուզում ստանձնել, բայց նա նախկին իշխանության օրոք է պաշտոնը ստանձնել եւ զբաղեցրել: Ուրեմն, դա բավարար է, որպեսզի նրա ծառայությունից հրաժարվե՞ք: Այդ դեպքում նայենք ձեր խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանին, որը եղել է նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյա, ԿԲ խորհրդի անդամ, ԿԲ նախագահի խորհրդական: Նույն տրամաբանությամբ՝ նա ձեր շարքերում չպետք է լիներ, բայց ուրախ եմ, որ ձեր շարքերում է»:

Բաբկեն Թունյանը նաեւ համոզմունք հայտնեց՝ ճիշտ չէր լինի, եթե քաղաքական փոփոխությունների արդյունքում ապաքաղաքական համարվող Կենտրոնական բանկի նախագահն էլ փոխվեր:

Բաբկեն Թունյանի ելույթին արձագանքեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արմեն Եղիազարյանը. «Ժամանակին դուք ձեր կայքով գիշեր-ցերեկ գովաբանում էիք վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարումը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930