Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյան. Մեր հայրենիքի տարածքային վերականգնման պրոցեսը երկարատեւ է, բայց մենք պետք է դրան գնանք. «Հրապարակ»

Հունիս 04,2019 11:57

Նորաստեղծ քաղաքական ուժերին հանրությանը ներկայացնելու անհրաժեշտություն կա։ «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Ավետիք Չալաբյանը՝մասնագիտությամբ ֆիզիկոս, երիտասարդ տարիներին քայլ է արել դեպի բիզնես կառավարում։

– Ձեր գաղափարական դեմքը կամ քաղաքական «նոու հաուն» ո՞րն է:

– Մենք գտնվում ենք քաղաքական սպեկտրի ազգային մասում։ Դա նշանակում է, որ մեր հիմնական նպատակը հզոր, ժամանակակից ազգային պետության կառուցումն է։ Մենք փոքր պետություն ենք, մենք չենք կարող լինել ինչպես Ռուսաստանը կամ Չինաստանը, բայց մեզ համար իդեալ կարող են լինել այնպիսի երկրները, ինչպիսին, օրինակ, Շվեյցարիան է։ Շրջապատված լինելով ԵՄ տարբեր երկրներով, այն ԵՄ անդամ չէ, ԵՄ-ից ավելի բարձր բարեկեցության է հասել, բացարձակ անվտանգ է, 300 տարի այդ երկրի վրա ոչ ոք չի հարձակվել, որովհետեւ ունի հզոր ազգ-բանակ, ներսում ունի ժողովրդավարության բարձր մակարդակ։ Կառավարման ապարատը 7 թեթեւ նախարարություններից է բաղկացած։

– Ձեր ծրագրում կա նաեւ Արեւմտյան Հայաստանի տարածքները վերադարձնելու նպատակ։ Այն չի՞ հակասում Շվեյցարիան որպես իդեալ ունենալուն։

– Հարցրեք՝ մենք ի՞նչ ենք ասում, ոչ թե մեր փոխարեն ասեք՝ մենք ինչ ենք ասում։ Չի հակասում։ Շվեյցարիան այսօրվա Հայաստանից 2 անգամ մեծ է՝ 7,5 մլն բնակչությամբ։ Մեր երկրորդ խնդիրը մեր հայրենիքի ավելի ընդարձակ սահմանների վերականգնումն է։ Մենք այդ իմաստով իդեալիստ չենք։ Գիտենք, որ եթե պատմության մեջ պարտվել ես, չի նշանակում, թե վաղը միանգամից հաղթելու ես։ Բայց պետք է հասկանալ, որ սահմանները ժամանակի ընթացքում անընդհատ փոփոխվում են ամբողջ աշխարհում։ Վերջին օրինակը Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության միջոցով տեսանք։ Մեր հայրենիքի տարածքային վերականգնման պրոցեսը երկարատեւ է, բայց մենք պետք է դրան գնանք, որովհետեւ, եթե մենք դա չենք անում, այս տարածքը ժամանակի ընթացքում կարող է շարունակել հայաթափվել։

Անկախացումից ի վեր Հայաստանից գնացել է մեկուկես մլն հայ։ Մենք դա վերագրում ենք թալանին, կաշառակերությանը, բայց հայերը հեռանում են, որովհետեւ այս տարածքի ռեսուրսները բավարար չեն։ Մեզ թողած է փոքր տարածք, որի վրա դժվար է ապրել։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930