Օդային տրանսպորտը Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ Հայաստանն իր անկախության առաջին օրերից կիսաշրջափակված իրավիճակում է եւ այս պայմաններում տրանսպորտը չափազանց մեծ նշանակություն ունի: Այսօր իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը մասնակցեց «Կորպորասիոն Ամերիկա» օդանավակայանների ղեկավարների գագաթնաժողովին: Փաշինյանը նաեւ նշեց, որ այս ոլորտում արդեն իսկ կան գոհացուցիչ արդյունքներ: Կարեւոր համարեց Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի՝ ամբողջ ծավալով գործարկումը, որը, վարչապետի համոզմամբ, կնպաստի ավիատոմսերի գների նվազմանը, տուրիզմի զարգացմանը:
Փաշինյանի խոսքի մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Վարչապետը, որպես կարեւոր խնդիրներ մատնանշեց նաեւ տեղական ավիափոխադրողների պասիվ գործունեությունը. «Ցավոք Հայաստանի Հանրապետությունում տեղական ավիափոխադրողների գործունեությունն ու ծավալները այնպիսին չեն, ինչպիսին մենք կցանկանայինք, ինչը վայել է անկախ, ինքնիշխան երկրին եւ սա, մեր համագործակցության հաջորդ փուլը պետք է լինի, որպեսզի կառավարությունը, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը եւ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը կարողանան իրար հետ համագործակցելով ստեղծել այնպիսի պայմաններ,որ հնարավոր լինի հայկական ավիափոխադրողների ի հայտ գալը, եւ, նրանց մրցունակությունն ապահովվի»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Էդուարդո Էռնեկյանի հետ մի քանի անգամ հանդիպել են եւ այս հարցերը քննարկել:
Փաշինյանի խոսքով «Զվարթնոց» օդանավակայանը հասնում է իր թողունակության առավելագույն ծավալին, ինչը «չափազանց լավ նորություն է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ