Լրահոս
Օրվա լրահոսը

Միլանում սկսվել է «խավիարային դիվանագիտության» ֆիգուրանտ Լուկա Վոլոնտեի դատավարությունը

Հունիս 04,2019 11:19

Հունիսի 3-ին Միլանի Արդարադատության պալատում սկսվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքնների և իրավական հարցերի խորհրդարանական կոմիտեի նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի դատավարությունը: Վերջինս մեղադրվում է ԵԽԽՎ մյուս պատգամավորներին գնելու նպատակով Ադրբեջանից խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ:

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, տեղեկացված աղբյուրներին հղում անելով, գրում է, որ մեղադրող կողմից դատավարությանը որպես փորձագետ մասնակցում է ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչության նախկին ղեկավար, Եվրախորհրդում մշտական ներկայացուցիչ Արիֆ Մամեդովը:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դատարանի շուրջ և հենց Վոլոնտեի նկատմամբ անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել:

Իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն «խավիարային դիվանագիտության» սկանդալի մասնակիցներից է: Նա մեղադրվում է Ադրբեջանից 2.3 մլն եվրո ստանալու մեջ: Այդ գումարը նա ծախսել է ԵԽԽՎ մի շարք պատգամավորների կաշառելու համար, որպեսզի տապալեն Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին զեկույցը 2013թ. հունվարին:

2016թ. Միլանի դատախազությունը քննություն է սկսել Վոլոնտեի նկատմամբ՝ նրա դեմ մեղադրանք առաջադրելով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930