Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցագորգը տրամադրվել է հունահռոմեական ոճի ըմբիշներին:
Առաջին օրը Հայաստանից պայքարի մեջ մտավ հինգ ըմբիշ, որոնցից երկուսը հավակնում են մեդալի:
Հրաչյա Պողոսյանն այսօր երեկոյան 63 կգ քաշային կարգում գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար՝ նրա մրցակիցը հայտնի կդառնա այսօր, իսկ 55 կգ քաշային Գեւորգ Սուքիասյանը սփոփիչ գոտեմարտում մրցելու է ռումինացի Կոնստանտին Տուդորի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ