Պրահայի քաղաքային դատարանը թույլատրել է Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանի արտահանձնումը Հայաստանին: Այս մասին հաղորդում են չեխական լրատվամիջոցները:
Նարեկ Սարգսյանը ձերբակալվել էր Պրահայում անցյալ տարվա նոյեմբերին: Փաստաթղթերը ստուգելիս նրա ոտ հայտնաբերվել էր Գվատեմալայի կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անունով:
Արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացնի Չեխիայի արդարադատության նախարար Մարիա Բենեշովան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ