Արգամ Ալիբեկյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի դպրոցի լավագույն աշակերտներից է, ռոբոտաշինության խմբակի մրցանակակիրներից մեկը: Արգամը սիրում է ռազմական յարխուշտա պարը, բայց երազում է ծրագրավորող դառնալ, որպեսզի իր աշխատանքով կարողանա օգտակար լինել ծննդավայրին: Ափսոսում է, որ դպրոցի մարզադահլիճի գույքը լավ վիճակում չէ, դահլիճը խարխուլ է; Ասում է՝ դրանով էլ կբավարարվեն, միայն թե խաղաղություն լինի, քանի որ Ոսկեպարը սահմանապահ գյուղ է:
Արգամը պատերազմը տհաճ երեւույթ է որակում, ու չի ցանկանում, որ որեւէ կողմից զոհեր լինեն: Խոստանում է՝ երբ շատ փող ունենա գյուղում արտադրական ձեռնարկություն է հիմնելու, որ մարդիկ աշխատեն ու չհեռանան Ոսկեպարից:
Արգամը գիտի, որ եկեղեցու մոտ տարածքներ կան, որոնք ականապատ են, գիտի նաեւ, որ գնդակոծության հետեւանքով իրենց դպրոցի շենքը ժամանակին վնասներ է կրել:
Լուսանկարը՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
04.06.2019