Երեքշաբթի օրը ԱԺ-ում աշխատանքը կսկսի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը: Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, այն կղեկավարի ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Ազատության» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, որ հանձնաժողովի նիստերը անցկացվելու են հիմնականում փակ. հանձնաժողովը կորոշի, թե որ չափով են հրապարակելու նյութերը:
Forrights.am-ը Ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետարքրքվեց, թե ի՞նչ ակնկալիք ունի հանձնաժողովի աշխատանքից և մտավախություն կա՞, որ ինչ- որ մարդկանց դեմ դա կարող է լինել:
«Ես միայն կարող եմ ասել, որ մի մեծ, խորը վերլուծություն կա պաշտպանության նախարարությունում: Իմ ժամանակ ես արել եմ: Ես հիմար կլինեի, որ դա չանեի»,- բացահայտեց Սեյրան Օհանյանը՝ շարունակելով. «Դա պետք է անել ՊՆ-ում և գաղտնի: Դա իրենք պետք է անեն: Ովքե՞ր են էդ հանձնաժողովում, կեսից շատը բանակում չծառայածներ չե՞ն»:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Forrights.am»-ի կայքում: