Պետրոզավոդսկի դատարանը մեկուսարանից ազատ է արձակել Հայաստանի ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին և նրա նկատմամբ տնային կալանք կիրառել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ապրիլի 19-ին Կարելիայում հայկական կողմի պահանջով Միհրան Պողոսյանը ձերբակալվել էր և ենթարկվել 40 օրվա կալանքի: Ժամկետը լրանալուց առաջ դատախազությունը կալանքը մինչև վեց ամիս երկարաձգելու միջնորդություն էր ուղարկել քաղաքային դատարան: Միաժամանակ Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին միջնորդություն էր ներկայացնել՝ նրա խափանման միջոցը տնային կալանքի փոխարինելու համար: Արդյունքում մայիսի 28-ին դատավորը բավարարել էր տնային կալանքի միջնորդությունը:
Սակայն քաղաքային դատախազությունը, ըստ գերատեսչության աղբյուրի, «կտրականապես չի համաձայնել դատարանի այդ որոշման հետ՝ այն համարելով չհիմնավորված»:
«Մարդը գտնվում է հետախուզման մեջ, իսկ դատարանը չգիտես ինչու նրան տնային կալանք է նշանակել»,- ասել է դատախազության ներկայացուցիչը:
Կարդացեք նաև
Մայիսի 28-ին Պողոսյանին մեկուսարանից տեղափոխել են վարձակալած բնակարան՝ ոտքի վրա էլեկտրոնային շղթայով: Ընդ որում, տնային կալանքի մասին դատարանի որոշումը դեռ օրինական ուժի մեջ չի մտել, և եթե Կարելիայի Գերագույն դատարանը այն չեղարկի, ապա Պողոսյանին կվերադարձնեն մեկուսարան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ