ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս օրերին Եվրոպական խորհրդարանում մասնակցում եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական վեհաժողովի աշխատանքներին։
Եվրոպական ընտրություններից հետո սա Եվրոպայի ամենախոշոր քաղաքական ընտանիքի առաջին հանդիպումն է։ Կրկին շնորհավորելով ԵԺԿ հաղթանակը՝ կարեւորել եմ ԵՄ կողմից արտաքին քաղաքական գերակայությունների շրջանակներում Արեւելյան Գործընկերության շարունակականությունը, Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգի արդյունավետ իրականացումը։
Եվրոպացի գործընկերներիս տեղեկացրել եմ Հայաստանի վերջին քաղաքական զարգացումների մասին, հատկապես դատական իշխանության վրա գործադիրի հակասահմանադրական հարձակումների, դրան հետեւած միջազգային արձագանքի եւ դատական համակարգի բարեփոխումների մասին։
Կարդացեք նաև
Եվրոպական քաղաքական ընտանիքին հաղորդել եմ նաեւ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականության սաստկացման մասին, ինչպես նաեւ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված դեպքի։