Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքը`դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին: Դատավորը բավարարեց միջնորդությունը եւ բավարարեց իրեն բացարկ հայտնելու քննիչի եւ դատախազության միջնորդությունը:
Իր որոշումը նա այսպես պարզաբանեց`դատավարության մի կողմը (մեղադրանքի կողմ) չունի վստահություն, որ օբյեկտիվ որոշում կկայացվի։
Հիշեցնենք, որ քննիչ Մուշեղյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել: Նա վկայակոչել էր Վազգեն Ռշտունու նախկինում արված այն հայտարարությունը, որ համամիտ է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով առաջին անգամ ազատ արձակած դատավորի` Ալեքսանդր Ազարյանի հետ:
Հիշեցնենք նաև, որ խոսքը վերաբերում է, 2018թ օգոստոսի 13-ին Ալեքսանդր Ազարյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը փոփոխելուն:
Կարդացեք նաև
Երրորդ փաստարկն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատական ակտը կայացնելու մասով, իր անունն էլ է շոշափվել`դատարանի որոշումն իբր գրողների ցանկում եւ այժմ այդ հարցով ԱԱԾ-ն է զբաղվում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ