Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են ռուս-ադրբեջանական գործակցությանը և սպասվող պայմանագրերին վերաբերող հարցեր:
«Քննարկել են հարցեր՝ ռուս-ադրբեջանական ակտիվ զարգացող գործակցության և տարբեր մակարդակներում սպասվող պայմանագրերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
Կարդացեք նաև
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը մատնանշել են երկկողմ հաջող համագործակցությունը տարբեր ոլորտներում, գոհունակություն հայտնել նվաճած ձեռքբերումներից: Նախագահները նաև մտքեր են փոխանակել տարբեր հարցերի, այդ թվում երկկողմ կապերի և գործակցության հեռանկարների շուրջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ