Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավադյանը՝ ՌԴ-ից ու Ղազախստանից դրամական փոխանցումների խոչընդոտների եւ երկրից գումարների արտահոսքի մասին

Հունիս 03,2019 18:44

Մամուլում հրապարակումներ եղան, որ ՌԴ-ից ու Ղազախստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների համար խոչընդոտներ են առաջանում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այդ առնչությամբ ասաց. «Հույս ունեմ, որ այն քաղաքացիները, որոնք դիմել են ձեզ, առաջին հերթին դիմեն տեղի պատկան մարմիններին՝ նկատի ունեմ բանկերին, դրանից հետո, եթե լինի խնդիր, ակնհայտ է, որ որեւէ խոչընդոտ ՀՀ-ում փող ընդունելու վերաբերյալ չկա: Անհասկանալի է փոխանցում չանելը: Ինչքանով մենք ենք պարզել, այդպիսի խնդիր չկա: Հնարավոր է փողերի լվացման հետ կապված խնդիրներ լինեն եւ այդ երկրներ ուղղակի գումարներ չտանեն»:

Ջավադյանն ասաց, որ ուրիշ խնդիր չի կարող լինել ու ոնց կարող է Ֆրանսիայից, ԱՄՆ-ից փոխանցումները ազատ գալիս են, հենց ՌԴ-ից ու Ղազախստանից չգան. «Ես փորձել եմ խոսել ՌԴ-ի իմ գործընկերոջ հետ, այդպիսի խնդիր չկա»: Նա հավաստիացրեց, որ Ղազախստան կատարած վարչապետի այցի հետ էլ սա որեւէ կապ չունի. «Հնարավոր է, ես կասկածում եմ լինեն տեխնիկական խնդիրներ՝ կապված իրենց շուկայի զարգացման հետ»:

Հարցին՝ սա պատժամիջոց չէ՞ Հայաստանի նկատմամբ՝ Ջավադյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, դա ծիծաղելի է»:

Հարցին՝ հեղափոխությունից հետո հարուցված քրգործերի ֆոնին երկրից գումարների արտահոսքի խնդիր նկատում եք՝ նա պատասխանեց, որ ոչ, նմա խնդիր չկա. «Ներհոսքը գնալով ավելանում է, արտահոսքի մասով էլ մենք բավական ուշադիր ենք: Որոշակի աճ կա, որը զուգակցվում է ներհոսքի աճի հետ: Դա չի նշանակում, որ որեւէ տեւական կամ խոշորածավալ արտահոսք է եղել: Այդպիսի երեւույթներ գոյություն չունեն»: Նա ասաց, որ ներհոսքը աճել է մաքսային սահմանների վերացումով պայմանավորված:

Ջավադյանը խոսեց նաեւ գնաճի մասին, մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930