Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է թանգարանի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Հունիս 03,2019 18:11

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թանգարանի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ ձեռքբերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի բնակչուհին՝ ծնված 1974թ., 2005 թվականից զբաղեցնելով Վանաձոր քաղաքում գտնվող «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, հանդիսանալով կազմակերպա­կան-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2012 թվականից մինչև 2018թ. նշված թանգարանի երկու աշխատակիցների կողմից աշխատանքի չհաճախելու, ինչպես նաև մի քանի աշխատակիցների կողմից  հաճախակի բացակայություններ ունենալու պայմաններում,  տեղյակ լինելով այդ մասին, յուրաքանչյուր ամիս կազմել, իր ստորագրությամբ վավերացրել և թանգարանի կնիքով հաս­տա­տել է պաշտոնական փաս­տա­թուղթ հանդիսացող՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր՝ կեղծ տեղե­կու­թյուններ ներառելով նշված ժամանակահատվածում հիշյալ աշխատակիցների կող­մից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Այնուհետև կեղծ փաստաթղթերը ներկայացրել է Լոռու մարզպետարան, որի արդյունքում վերոհիշյալ անձանց անվամբ, որպես աշխատավարձ և պարգևավճար ան­հիմն դուրս է գրվել  և տնօրենի կողմից շարունակաբար, վատնման և յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար:

Բացի այդ, թանգարանի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, թանգարանի մի քանի աշխատակիցներին խաբելով և հայտնելով, որ իբր աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ հաշվապահական փաստաթղթերը ձևակերպելու, թանգարանի ընթացիկ տնտեսական ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է տրամադրել իրենց առաջին երկու ամիսների աշխատավարձերի գումարները, 2016 թվականի հոկտեմբերից 2018 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում, վերջիններից ստացել և խարդախությամբ հափշտակել է զգալի չափերով գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ թանգարանի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդ­վածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում առերևույթ հանցագործությամբ պատճառված վնասը՝ 8.129.741 ՀՀ դրամը, ամբողջությամբ վերականգնվել է:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930