Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակցում ենք ԱՄՆ-ի հետ, միջնորդ բանկեր փնտրում». Ջավադյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին

Հունիս 03,2019 18:03

Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հետեւանքով ստեղծված իրավիճակն ազդելու է հարեւան ՀՀ-ի տնտեսության վրա, սակայն ՀՀ Կենտրոնական բանկը պատրաստվել է դրան: Այս մասին այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա նշեց. «Իրանի հետ խնդիրներ կան որոշ ծառայությունների եւ ապրանքների դիմաց վճարումների առնչությամբ, այդ պատճառով որոշ միջոցառումներ ենք նախաձեռնում, գտնում ենք միջնորդ բանկեր:

Ավաղ, մեր բանկային համակարգն անջատ է այդ գործընթացից, որովհետեւ չունի իրավասություն, բայց մենք բանակցում ենք Վաշինգթոնի հետ: Այլընտրանքային լուծումներ ենք փորձում գտնել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930