ԱԺ-ում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի եւ պատգամավորների հարցուպատասխանի ժամանակ այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվեց. «Մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ Ղազախստանի եւ Ռուսաստանի որոշ քաղաքներից դեպի ՀՀ դրամական փոխանցումների դժվարություններ կան: Այդպե՞ս է»:
Արթուր Ջավադյանը պատասխանեց. «Մենք փորձել ենք մեր գործընկերների հետ կապվել: Նրանց կողմից որեւէ խոչընդոտ չի եղել, մեր ընդունող համակարգում էլ խնդիրներ չկան: Նորմալ գալիս են բոլոր փոխանցումները տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ղազախստանից, Միացյալ թագավորությունից: Գուցե խնդիրը որեւէ գործարքի հետ է կապված եղել: Գիտեք, որ այսօր որոշ գործարքների առնչությամբ խնդիրներ կան՝ փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում: Գուցե եւ այդպես չէ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ