Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում մեկնարկելու է ստորագրահավաք՝ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալու մասնակցել Արցախում ընթացող քաղաքական գործընթացներին

Հունիս 03,2019 17:36

Հունիսի 4- հուլիսի 18-ը, Արցախում մեկնարկում է ստորագրահավաք ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 48-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ և 3-ՐԴ ՄԱՍԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԻն ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի արցախցիներ ամբողջ աշխարհի, այս նախագիծը ոչ այլ ինչ է, եթե ոչ երկու հայկական պետությունների միասնականությանը տանող ամենալուրջ և դրական, ռեալ քայլերի սկիզբը։ Մենք պետք է վերացնենք այս սահմանադրական արհեստական խոչընդոտը, որը երկար տարիներ դարձել է մեր պառակտման հիմնական և օրինական պատճառը։ Այս սահմանադրական փոփոխություններով հնարավորություն կընձեռվի ՀՀ քաղաքացիներին նույնպես մասնակից լինել Արցախում ընթացող ցանկացած քաղաքական գործընթացի, այսպիսով ապահովելով մեր երկու պետությունների օրինական ինտեգրումը։ Մենք պատերազմը հաղթեցինք միասին՝ ՀՀ քաղաքացու զավակին տալով Արցախի անվտանգության երաշխավորը լինելու պատվավոր դերը, ուստի ՀՀ քաղաքացու զավակը լիիրավ անդամը պիտի դառնա Արցախի քաղաքական կայացմանը։ Այսօր սիրելի արցախցիներ, այս ճակատագրական հարցի լուծումը ձեր ձեռքերում է։ Դուք պիտի որոշեք՝ Արցախը Հայաստան է ու դնեք ձեր անբեկանելի կնիքը։

Ստորև ներկայացնում ենք Սահմանադրության տվյալ կետերում փոփոխություն կատարելու նախագիծը․

«Արցախի Հանրապետության ժողովուրդը‚ ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի‚ 7-րդ հոդվածի և 162-րդ հոդվածի դրույթներով‚ Արցախի Հանրապետությունում իշխանությունը ժողովրդին պատկանելու‚ հանրաքվեների միջոցով Սահմանադրությունում փոփոխելու նախաձեռնության իրավունքի իրականացման նպատակով‚ Արցախի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասում ցանկանում է կատարել հետևյալ փոփոխությունը. «վերջին տաս տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող»‚ «վերջին տաս տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող» բառերը փոխարինել համապատասխանաբար «վերջին տաս տարում Արցախի Հանրապետության և‚ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող», «վերջին երեք տարում Արցախի Հանրապետությունում և, կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող» բառերով և Արցախի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած‚ վերջին տաս տարում Արցախի Հանրապետության և‚ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող‚ վերջին երեք տարում Արցախի Հանրապետությունում և, կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:

Արցախի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 3-րդ մասում ցանկանում է կատարել հետևյալ փոփոխությունը. «վերջին հինգ տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող»‚ «վերջին հինգ տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող» բառերը փոխարինել համապատասխանաբար «վերջին հինգ տարում Արցախի Հանրապետության և‚ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող», «վերջին երեք տարում Արցախի Հանրապետությունում և, կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող» բառերով և Արցախի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3.Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած‚ վերջին հինգ տարում Արցախի Հանրապետության և‚ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող‚ վերջին երեք տարում Արցախի Հանրապետությունում և, կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:

Ստորագրահավաքին իրավունք ունեն մասնակցելու ընտրական իրավունք ունեցող, միայն ԱՀ հաշվառում ունեցող քաղաքացիները, Արցախում և նրա սահմաններից դուրս։

Արցախում ստորագրահավաքին մասնակցելու համար պետք է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով տվյալ համայնքի կամ քաղաքի համայնքապետարան կամ քաղաքապետարան։

ՀՀ-ում և արտերկրում գտնվող մեր քաղաքացիները կարող են նույնպես մասնակցել ստորագրահավաքին, լրացնելով հատուկ ձևաթերթիկ ՝ նոտարի հաստատումով։

Ձևաթերթիկը ստանալու համար դիմեք Սամվել Բաբայան Արցախը և հերոսները էջին անձնական նամակով

Հարգանքներով «Նախաձեռնող խումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930