ՎՏԲ-Հայաստան Բանկը հունիսի 1-ի առթիվ իր աշխատակիցների երեխաների համար կազմակերպել էր իսկական տոն՝ ժամանցային շոուներ, ֆլեշ-մոբ պարեր, խաղեր ու հյուրասիրություն:
Բանկի Գլխամասային գրասենյակը ընդունել էր փոքրիկ հյուրերի` աշխատակիցների երեխաներին: Բանկի գլխամասային գրասենյակում ամբողջ օրը տոնական մթնոլորտ էր. Գլխամասային գրասենյակը զարդարված էր գունագեղ փուչիկներով, օդում ցրված օճառի պղպջակներով, բոլորին բաժանում էր քաղցր բամբակ, իսկ ծնողները` Բանկի աշխատակիցները, ցույց էին տալիս երեխաներին իրենց աշխատասենյակները եւ լուսանկարվում երեխաների հետ: Տոնական տրամադրություն ապահովելու նպատակով հրավիրվել էին մուլտֆիլմերի հերոսներ, ռոբոտներ, ցուցադրվեցին շոուներ օճառի պղպջակներով և վեր թռչող թղթերով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես պատրաստակամ է օգնել մեր երեխաներին կերտել հաջող եւ բարեկեցիկ ապագա և ցանկանում է, որ նրանց բոլոր երազանքները իրականանան:
Կարդացեք նաև