Լրահոս
Օրվա լրահոսը

«Արագածավանցիների խնդիրը ժամանակավոր լուծված է». Սուրեն Պապիկյան

Հունիս 03,2019 16:22

Արագածավան համայնքի բնակիչների հետ քննարկումները շարունակվում են Ջրային կոմիտեում. բնակիչների հետ ընդհանուր հայտարարի են եկել այն հարցի շուրջ, որ պետք է մշտադիտարկում իրականացնել՝ հասկանալու համար նրանց բարձրաձայնած՝ գերնորմատիվային հողերի չափանիշների փոփոխության անհրաժեշտության հարցը: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Հիշեցնենք, որ օրերս արագածավանցիները ճանապարհ էին փակել՝ պահանջելով նվազեցնել ոռոգման ջրի սակագինը: «Այս փուլում խնդիրը ժամանակավոր լուծված է: Քաղաքացիները գոնե հիմա դժգոհելու առիթ չպետք է ունենան»,-համոզմունք հայտնեց Սուրեն Պապիկյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930