«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Ռուսաստանի Դաշնությունը մի քանի ամսով ժամանակավոր կացության իրավունք է տվել: Ըստ սկզբնաղբյուրի՝ ժամանակավոր կացության իրավունքը հետագայում կարող է երկարացվել ընդհուպ մի քանի անգամ, քանի դեռ որոշում չի կայացվել նրան քաղաքական ապաստան տալ-չտալու վերաբերյալ. «Սա մոտավորապես նույն իրավիճակն է, որ եղավ Էդվարդ Սնոուդենի դեպքում. լրտեսության և պետական գույքի յուրացման մեջ մեղադրվելով՝ 2013 թվականից նա ստացավ ՌԴ ժամանակավոր ապաստան, ավելի ուշ՝ երեք տարվա բնակության թույլտվություն»:
«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս տեղեկությանը՝ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց. «Գլխավոր դատախազությունը պաշտոնապես տեղեկատվություն չի ստացել այդ մասին»: