Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ գետերի վրա օրենքով կարգելվի ՀԷԿ-երի կառուցումը

Հունիս 03,2019 15:42

Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ «Ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

ՀՀ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ այս փոփոխությամբ փորձ է արվում կարգավորել փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը: «Օրինագծով առաջարկվում է որոշակի գետերում արգելել ջրօգտագործման թույլտվության տրամադրումը՝ ՀԷԿ-եր կառուցելու նպատակով: Դրանք այն գետերն են, որոնցում առկա են էնդեմիկ եւ «Կարմիր գրքում» գրանցված ձկնատեսակների ձվադրման վայրերը, ջրաչափական դիտակետերը: Խոսքը նաեւ բնության հատուկ պահպանվող տարածքներում գտնվող գետահատվածների կամ գետերի մասին է: Սողանքային հատվածներում եւս կարգելվի նշյալ գործընթացը»,-տեղեկացրեց նախարարը:

Նա շեշտեց, որ օրինագիծը վերաբերում է միայն նոր կառուցվող ՀԷԿ-երին. «Իսկ գործողները կշարունակեն աշխատել իրենց տրամադրված արտոնագրի ժամկետներում»:

Հավելենք, որ ԱԺ-ն դեռ պետք է քվեարկի օրինագիծը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930