Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի «Գրան Պրիում» հեծանվորդ Էդգար Ստեփանյանը ցավեցրել է ձեռքը

Հունիս 03,2019 15:05

Հայաստանի լավագույն հեծանվորդ, մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանը Մոսկվայում մասնակցել է «Գրան Պրի» մրցաշարի հերթական փուլին: Էդգարի անձնական մարզիչ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը մրցավայրից Aravot.am-ին տեղեկացրեց, որ իր սանը շատ լավ էր մեկնարկել օմնիումում եւ ամեն բան նորմալ էր մինչեւ չորրորդ՝ խմբակային վազքը, որտեղ մի քանի հեծանվորդ ընկել է, նրանց հետ՝ Էդգարը եւ ձեռքը  ցավեցրել է:

«Ձեռքը ֆիքսել ենք ու գնալու ենք Սանկտ-Պետերբուրգի «Գրան Պրի»: Էդգարը հիմա հեծանվի ղեկը բռնել չի կարողանում: Հաջորդ մեկնարկին երեք օր դեռ կա: Ամեն բան  անում ենք, որ ցավն անցնի եւ Էդգարը ելնի մեկնարկի: Հույս ունենք, որ ամեն բան լավ կլինի, մանավանդ, որ Էդգարը պայքարող ու մարտնչող տեսակ է:», – ասաց Արմեն Գյոզալյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930