Ֆիջիի Սուվա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօրվանից պայքարի մեջ ներգրավվեցին Հայաստանի մարզիկները:
Մեր հինգ ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ մտավ 73 կգ քաշային Արմեն Գրիգորյանը: Նա պոկում եւ հրում վարժություններում հատկացված երեքական մոտեցումներից ունեցավ ընդամենը մեկական հաջող կատարում՝ 139+170=309 կգ եւ երկամարտում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ