Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանի հերքումը նոր հարցեր է առաջացնում. FIP.am

Հունիս 03,2019 14:59

ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է «Հայէկոնոմբանկից» իրեն տրամադրված տեղեկանք, որտեղ նշված է, որ 2018 թ. հունիսի 8-ին Սիմոնյանի պլաստիկ քարտին բացվել էր 16,000 դոլար գումարով վարկային գիծ։ Նույն օրն էլ վերոնշյալ գումարը կանխիկացվել է ամբողջությամբ։ Ըստ Սիմոնյանի, իր RANGE ROVER EVOQUE մեքենան ձեռք է բերել հենց այս գումարի ներգրավմամբ։

https://www.facebook.com/simonyanalen/videos/2087365888057123/

Ալեն Սիմոնյանն ավելի վաղ նշել էր, որ RANGE ROVER EVOQUE ավտոմեքենան գնել է հունիսի 12-ին 25,500 դոլարով։ Ըստ Սիմոնյանի պնդումների, նա իր նախկին MITSUBISHI ASX ավտոմեքենան վաճառել է 11,500 դոլարով։ Իսկ մնացած գումարը վճարել է վարկային գծով տրամադրված միջոցների հաշվին (16,000 դոլար)։

Սակայն Ազգային ժողովի պատգամավորի ներկայացրած բանկային տեղեկանքը և դրա վերաբերյալ մեկնաբանությունը նոր հարցեր են ի հայտ բերում՝ կապված ԱԺ փոխխոսնակի հայտարարագրերում առկա տվյալների հետ։

Ալեն Սիմոնյանը պնդում է, թե «այդ ժամանակ (մեքենան գնելու ժամանակ-խմբ.) իր միջոցները չեն բավականացրել, և դիմել է այն բանկին, որտեղ տարիներ շարունակ ունեցել է հաշիվ, և խնդրել է վարկային գիծ (overdraft) բացել»։ Մինչդեռ Սիմոնյանի՝ միջոցներ չունենալու մասին հայտարարությունը չի համապատասխանում իր հայտարարագրերում ներկայացված տվյալներին, քանի որ մայիսին՝ պաշտոնը ստանձնելու օրվա հայտարարագրում, որն Էթիկայի հանձնաժողով է ներկայացվել հունիսին, հստակ նշված է, որ Ալեն Սիմոնյանն ունեցել է 16,200 դոլար և 2 մլն դրամ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930