Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ վտանգավոր եմ համարում պատգամավորի հայտարարությունը, որով կոչ էր անում դիպուկահարներին կրակել Փաշինյանի կամ ՊՆ նախարարի ուղղությամբ». Տաթեւ Հայրապետյան

Հունիս 03,2019 13:57

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որտեղ կողմերին կոչ էր արվում զսպվածության, Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, նաեւ դա ուղեկցվում է Հայաստանի ղեկավարների նկատմամբ ֆիզիկական բռնության կոչերով: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւ Հայրապետյանը, մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը եւ Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը՝ այդ հայտարարությանը՝ ասաց. «Ըստ էության, դա Ադրբեջանի ագրեսիվության հերթական դրսևորումն է, իրենց իշխող կուսակցության ներկայացուցչի՝ պատգամավորի կողմից ակնհայտ հայտարարությունը, որով կոչ էր անում դիպուկահարներին կրակել Փաշինյանի կամ ՀՀ պաշտպանության նախարարի ուղղությամբ շատ վտանգավոր եմ համարում: Դա ցույց է տալիս այն իրավիճակը, որն իրականում առկա է Ադրբեջանում: Ըստ էության, իրենց շատ նյարդայնացրեց Հենրիխ Մխիթարյանի շուրջ բարձրացված աղմուկը, իրենք հասկացան, որ ըստ էության, աշխարհն է իրենց բնութագրում՝որպես ռասիստ, ոչ միայն հայերն են այդպես գտնում, այլեւ համաշխարհային մամուլը: Դրանից հետո եղավ հերթական լարվածությունը, ցավոք, զոհ ունեցանք սահմանին: Իրենք ուզում են սրել իրավիճակը, ակնհայտ դա տեսնում ենք եւ դա անում են թե՛ համանախագահների այցի, թե՛ առաջիկայում ակնկալվելիք հումանիտար առաջարկությունների եւ անվտանգության խորացմանն ուղղված առաջարկությունների նախօրեին»:

Հայրապետյանը չի կարծում, որ Բաքուն կգնա հումանիտար նախաձեռնությունների իրագործմանը՝ հաշվի առնելով, թե Մամեդյարովի նման առաջարկությունները երկրում ինչ արձագանք են ստանում. «Իրենց նյարդային արձագանքը ՀՀ արտգործնախարարության զգուշացմանը ցույց տվեց այն նյարդային իրավիճակը, որ կա երկրի ներսում: Որոշակի քաղաքական տարբեր ուժեր երկրի ներսում ղարաբաղյան հիմնահարցում փորձում են ներկայացնել,որ Ալիեւը գնում է ակնհայտ զիջումների, եւ այդ ֆոնին իրենք ագրեսիվ պահվածք են ցուցաբերում: Կարծում եմ, մենք պետք է զգոն լինենք, ըստ էության,, մենք շարժվում ենք մեր առաջարկած օրակարգով»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հուզական էր որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը եւ ակնարկել, թե այն համապատասխանում է երկրում ներքաղաքական իրավիճակի առումով ՀՀ իշխանությունների արձագանքին, հարցին՝ ըստ ձեզ, ի՞նչ նկատի ունեն, այսինքն, ներքաղաքական ի՞նչ խնդիրներ են ակնարկում՝ Տաթեւիկ Հայրապետյանը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել, թե իրենք ինչ նկատի ունեն, միգուցե իրենց երկրում է իրավիճակը բարդ, դրանից ելնելով են նման հայտարարություններ անում: Ի վերջո մի երկիր, որը հայտնի է ամբողջ աշխարհում իր ավտորիտար վարչակարգով, փորձում է դասեր տալ ներքաղաքական իրավիճակի մասի՞ն: Բնական է, որ Բաքուն շատ ծանր է տանում այս ֆոնին միջազգային ասպարեզում ՀՀ-Ադրբեջան իմիջային անջրպետը եւ փորձում է տպավորություն ստեղծել»:

Թե ինչո՞ւ վերելակային պայմանավորվածությունները Ալիեւի հետ այլեւս ուժի մեջ չեն, եւ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ե՞րբ է հնարավոր իրագործել՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930