Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կանխվել է ՊՆ շենքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման փորձը

Հունիս 03,2019 13:41

Հունիսի 3-ին, ժամը 11:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի  Բագրևանդի 5 հասցեում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փաստաբանական ծառայության աշխատակցի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում հաջողվել է կանխել դեռևս անձը չպարզված քաղաքացու ինքնահրկիզման փորձը:

Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են հերթապահություն»:

Հիշեցնենք՝ փաստաբան Նորայր Նորիկյանը հունիսի 1-ին գրել էր. «Երեկ ուշ երեկոյան ընկերս ինձ հայտնեց, որ ԶՈՒ նախկին զինծառայողներից մեկը հայտարարություն է տարածել այն մասին, որ ս.թ. հունիսի 3-ին պաշտպանության նախարարության դիմաց ինքնահրկիզվելու է:

Հայտարարության բովանդակությունից պարզ է դառնում, որ նախկին զինծառայողի խնդիրը վերաբերում է նրա բնակարանային անմխիթար պայմաններին:

5 երեխա ունեցող նախկին զինվորականին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անձամբ է խոստացել հնարավորինս արագ լուծել հարցը:

Քիչ առաջ խոսեցի այդ անձի հետ՝ հորդորելով չգնալ այդպիսի ծայրահեղ քայլի:

Վերջինս հայտնեց, որ հավատում է Դավիթ Տոնոյանի խոսքին, սակայն պնդում է, որ նախարարության ստորին օղակներում ոչ մի քայլ չեն անում՝ իր խնդիրը լուծելու համար: Եվ իր ճարահատ քայլը մտված է իր խնդիրը լուծելուն, քանի որ շուրջ 20 տարի բնակվում է անգամ տարրական պայմաններ չունեցող տարածքում:

Հրավիրում եմ իրավասու մարմինների, մասնավորապես՝ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև ոստիկանության ուշադրությունը՝ ստեղծված խնդիրը լուծելու համար՝ խուսափելու անցանկալի և ողբերգական զարգացումներից:

Միաժամանակ հորդորում եմ պաշտպանության նախարարությանը՝ հնարավորինս արագ կատարել նախարարի հանձնարարությունը՝ նախկին զինծառայողի բնակարանի հարցը լուծելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930