ԱԺ-ն այսօր քննարկում է ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած՝ «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
«Իմ բոլոր օրինագծերը հանրային պահանջ են: Մարդիկ դժգոհում են, որ աշխատանքի ընդունվելիս խնդիրների են բախվում: 30-35 տարեկանից սկսած՝ մարդկանց աշխատանքի չեն ընդունում: Մարդիկ պահանջում են, որ նման խտրական վերաբերմունք չլինի: Այս օրինագծով առաջարկում ենք աշխատանքի ընդունվելիս կամ աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելիս արգելված խտրականությունների շարքին դասել տարիքը:
«Պահանջվում է 25 տարեկան բարետես արտաքինով աղջիկ» եւ նմանօրինակ արտահայտությունները նյարդայնացնող են հանրության համար»,-վստահեցրեց Տիգրան Ուրիխանյանը:
Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի ԱԺ-ում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ