Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Որոշ շրջանակներ այս հարցն օգտագործելով՝ փորձեցին մամուլում աժիոտաժ առաջացնել». Թունյանը հանդիպել է ցուցարարների հետ ու ժպիտով ճանապարհել

Հունիս 03,2019 12:46

Այսօր ԱԺ-ի մոտ բողոքի ցույց էին անում շինարարական կազմակերպություններ եւ կառուցապատողներ եւ սպառնում էին փակել Բաղրամյան պողոտան:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանդիպեց նրանց հետ, որից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց արդյունքների մասին. «Իրենք բողոքում էին 14 հազար դրամ պետտուրքից, որը տարածվում է Հայաստան ներկրած ցեմենտի վրա: Բայց ավելի շատ բողոքում էին ժամկետի համար, որ պետք է վեց ամիս ժամանակ տալ: Օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո տասնօրյա ժամկետում: 14 հազար դրամը նորմալ չափ է, ի սկզբանե ուզել են 30 հազար սահմանել, բայց հանձնաժողովում իրական ինքնարժեքը հաշվի առնելով՝ որոշվեց այդքան սահմանել: Մենք իրենց թվերը ներկայացրեցինք, հիմնավորումները ներկայացրեցինք: Որոշակի մտահոգություններ ունեին մաքսազերծման հետ կապված, բայց մենք ասացինք, որ մաքսազերծելիս խնդիր չեն ունենա, եթե ունենան, կարող են դիմել ԱԺ-ին: Մենք տեսանք, որ մեր հիմնավորումներն իրենց բավարարեցին»:

Մեր հարցին՝ գոհ գնացի՞ն, էլ չե՞ն փակելու Բաղրամյան պողոտան՝ Թունյանը պատասխանեց. «Համենայնդեպս, գնալիս այդքան դժգոհ չէին, ինչքան գալու պահին: Եթե բողոքի ակցիան շարունակվի, կստացվի, որ այդքան էլ գոհ չէին: Ժպիտներով գնացին»:

Aravot.am-ի հարցին՝ Գագիկ Ծառուկյանը այս հարցի հետ կապված ասում է, որ իրենք կողմ են քվեարկում, բայց ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է, ձեր համար դա ի՞նչ է նշանակում՝ Թունյանը պատասխանեց. «Ամբողջ պատասխանատվությունը այսպես թե այնպես մեր վրա է, որովհետեւ մենք ենք կողմ քվեարկել: Ցանկացած օրենքի պատասխանատվությունն ի վերջո կողմ քվեարկողների վրա է: Իրենք դա բացասական երանգով են ասում, բայց շատ նորմալ է՝ եթե կողմ ենք քվեարկում, նշանակում է, հա, դրա պատասխանատվությունը կիսում ենք»:

Մենք հետաքրքրվեցինք, դուք ի՞նչ տպավորություն ունեինք ցուցարարներից, ուղղորդվա՞ծ էին եկել՝ Թունյանը պատասխանեց. «Ոչ, որովհետեւ գործարարներ են ու իրենց շահերն են պաշտպանում, այլ հարց է, որ որոշ շրջանակներ այս հարցն օգտագործելով՝ փորձեցին մամուլում աժիոտաժ առաջացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930