Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քրեական անցյալ ունեցողների «մուտքը» ֆինանսավարկային կառույցներ կսահմանափակվի

Հունիս 03,2019 11:57

ԱԺ-ն այսօր քննարկում է «Գրավատների մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների օրինագիծը, որը սահմանափակումներ է ամրագրում քրեական հետապնդման ենթարկված անձանց համար: Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի Ներսես Երիցյանը (լուսանկարում) տեղեկացրեց՝ քրեական անցյալ ունեցող, դատապարտված եղած կամ քրեական հետապնդման ենթարկվող անձինք չեն կարող 10% եւ ավելի մասնաբաժին (բաժնետոմս) ունենալ ֆինանսավարկային կազմակերպություններում եւ ապահովագրական այն հաստատություններում, որոնք արտոնագիր ունեն ԿԲ-ի կողմից: Ըստ ԿԲ փոխնախագահի՝ այս սահմանափակումը ՀՀ-ի ստանձնած՝ փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի միջազգային պարտավորությունների շրջանակում է:

Պատգամավորներից մեկը ցանկացավ հստակեցնել՝ «այսինքն, մինչեւ 10% մասնաբաժին կարո՞ղ են ունենալ»: Ներսես Երիցյանը պատասխանեց. «Ոչ, առհասարակ չեն կարող ստանալ, բայց քանի որ 10% եւ ավելին համարվում է «նշանակալի մասնաբաժին», օրենքով պետք է ամրագրել, որ դա էլ է արգելվում, որովհետեւ սա միջազգային պարտավորության պահանջ է: Այդպիսի անձինք չեն կարող նաեւ արտոնագիր ստանալ: Ֆինանսական ինստիտուտներում նման անձինք այժմ չկան, բայց օրենքներում պետք է տրվի նշյալ սահմանումը, որպեսզի բավարարենք միջազգային չափանիշներին»:

Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի խորհրդարանում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930