Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաները դարձյալ անազատության մեջ․ նրանք կալանավորվեցին

Հունիս 03,2019 11:39

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց կալանավորել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանին և նույն բաժնի առաջատար մասնագետ Սլավիկ Ղազարյանին։ Նրանք կասկածվում են ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու ու դրան օժանդակելու համար։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին ասաց․ «Երեկ իմ հանձնարարությամբ վարույթն իրականացնող քննիչի և քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից շատ հիմնավոր, փաստարկված և պատճառաբանված միջնորդություններ են ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ։ Եվ դատարանը, քննելով այն, բավարարել է ու այդ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Ինչ վերաբերում է բաժնի պետին ձերբակալումից ազատելուն, դատարանը նրան ազատել է 01․06․2019 թվականին, սակայն մեկ օր անց, ինչպես նշեցի, նշված անձը վերցվել է կալանքի։ Ճիշտ է՝ բաժնի պետն արդեն իսկ գտնվում է կալանքի տակ, այդուհանդերձ նրա՝ ձերբակալումից ազատ արձակելու կապակցությամբ կայացված դատական ակտը մեր կողմից բողոքարկվելու է։

Մարզում ավելի ինտենսիվ կարգով շարունակվելու է պայքարը կոռուպցիոն հանցագործությունների դեմ և դրանցում ներգրավված անձանց նկատմամբ քրեաիրավական մեխանիզմները լինելու են ավելի խիստ, ինչի համատեքստում հաշվի առնելով գործի հանգամանքները՝ դատի են տրվելու»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930